Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում ինքնազգացողությունը նախօրեին կտրուկ վատացել էր հեռուստաեթերում, առաջին անգամ հայտնվել է հանրության առջև։
Նա իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ առցանց միացել է «Ակկույու» ատոմակայանի հետ կապված արարողությանը։
Մինչ այդ, ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել՝ կից լուսանկար հրապարակելով նախագահների զրույցից։
Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր թուրք պատգամավորներ և լրատվամիջոցներ պնդում էին, որ Էրդողանը սրտի կաթված է ստացել թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ։
Պաշտոնապես Էրդողանի վարչակազմը հերքել է կաթված ստանալու վարկածը և նշել․ որ նախագահը «թեթև մրսածություն» ունի։