Ներքին Բազմաբերդ գյուղում համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը։
«Ուտեստները ինչի՞ հետ են կապված, ո՞վ է պատրաստել»,- միջոցառման ժամանակ հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Էս փոխինձ ա չէ՞, էս չորաթան ա՞, էս մածուն ա՞, էս պանիր չի՞»,-ցույց տալով աշակերտների կողմից պատրաստված ուտեստները, հարցրեց Փաշինյանը՝ շարունակելով. «Այ, որ տնական ձու չեք դրել, ճիշտ չեք արել»: