Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Էս ի՞նչ աաաա...
Մինչև ես գոռում եմ, որ մետրոպոլիտենի պատերի մարմարը պահպանեն, ժանգից ազատեն, բռնել զզվելի դեղինով են ներկել պատերը:
Ընդ որում, թաց, ծերպերը թռածի վրա։
Հասանք մետրոն փինելո՞ւն։
Նման որակի ու գեղեցկության աշխատանքը, որ ժառանգել ենք, ո՞նց կարելի ա այսպես ապականել»։