Զելենսկու ապտակը Փաշինյանին

Լուրեր mediaarm 2023-01-06 21:42:00 801
zelensku-pasinyanin_u-LKu.jpg

Lragir.am-ը գրում է․ Սուրբծննդյան երկու ուղերձ Ռուսաստանի ագրեսիային ենթարկված երկու պետությունների՝ Ուկրաինայի ու Հայաստանի ղեկավարների կողմից։ Զելենսկին ուղիղ դիմել է ռուսաստանցիներին ու նկարագրել ռուսական բանակի գործած ավերները՝ թալան, սպանություններ, բռնաբարություններ, ասել, որ ուկրաինական հող զենքով մտածը մահ է գտնելու, արդեն 110 հազար սպանված ռուս զինվորական կա, եւ միակ ելքը զուգարանակոնքեր վերցնելն ու 1991 թ․ սահմաններից այն կողմ հեռանալն է։ Զելենսկին ամոթանք է տվել ռուսներին՝ Կրեմլում նստած մի մարդուց կենդանական վախի պատճառով, որը Ռուսաստանը մտցրել է խորը ․․․ մեջ։

Փաշինյանը սաղմոս է կարդացել ու աղոթել, որ Տերն իր իմաստությունից հեռու չպահի իրեն, որ ինքն ունայնություն չտեսնի, որ իրեն ազատի նախատինքներից, որ առաջնորդի պատվիրաններով․․․ Մեկ թափառական աշուղ, մեկ Պապ թագավոր ու Էրատո թագուհի, մեկ Հիսուս Քրիստոս, Մովսես ու Գանդի, Թումանյան ու Երկիր Նաիրի, այդպես էլ ոչ մի բան չհասկանալով լսածից ու կարդացածից։

Իսկը գեղական տիրացու ձեռնադրվելու ժամանակն է՝ Կաթողիկոսը գուցե այս դեպքում մի կողմ դնի վիրավորանքները եւ չհրաժարվի ձեռնադրումից։ Ազգաշահ գործ կլինի։

Նիկոլի «քաղաքական ժառանգությունը» Էյվազլիից, 29,8-ի «անվտանգային նոր ճարտարապետությունից» այն կողմ չանցավ՝ մտքի, ոգու, արժանապատվության ընդգրկման հարց է։ Եռաբլուր այցերը նույնքան շինծու են, որքան աղոթքները․ դրանք թշնամու ծրագրերի սպասարկման քողն են։ Ինչպես Ավետարանն է ասում՝ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց առավել նրանցից, ովքեր հոգին են սպանում։ Նիկոլի քաղաքականությունը վերացնում է Հայաստանը ֆիզիկապես, իսկ առավել՝ հոգեպես՝ սկսած պարտադրվող ներքին գաղջ մթնոլորտից՝ թույլ, պարտված, անկարող, վերջացրած Հայաստանի հնարավորություններն ու շահերը գիտակցաբար վերացնելուց։ Թշնամու ծրագրերի լեգիտիմացման համար միջազգային հանրությունից մանդատ մուրալուց մինչեւ դիմադրության, ազգային իրավունքների ու շահերի չեզոքացում, պետականության գաղափարի այլասերում։

Ռուսն իր պրոքսի ցապար ցեղերով սկզբի համար պետք է դուրս շպրտվի 1994-ի շփման գծից այն կողմ, իր պրոքսի թուրքերի հետ հատուցի 2․5 միլիոն հայկական կյանքերի, հայոց կորսված հայրենիքի համար՝ տարածքները Հայաստանին վերաինտեգրելու եւ հարյուրավոր միլիարդների ռեպարացիաների տեսքով։ Խաղաղությունը շրջանում կարող է հաստատվել միայն Մեծ Հայաստանի եւ Մերձկասպյան Արեւմուտքի անճանաչելի վերաֆորմատավորման միջոցով։ Սա է Հայաստանի ու հայ ժողովրդի անելիքը, նոր աշխարհակարգում պետություն ու դեր ունենալու պայմանը։ Սա թշնամական ծրագրերին հավատարմություն հայտնած տիրացուի ու նրա հենակ խորհրդարանական «ընդդիմության», այս երկուսին սպասարկող մեդիա-փորձագիտության ոչ խելքի, ոչ էլ արժանապատվության բանն է։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ