Դեկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 05:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հովիկ Պետրոսյանի վարած Kia մանկիշի և 25-ամյա Գևորգ Գրիգորյանի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Պետրոսյանը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: