Այսօր՝ փետրվարի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Արմինե Գ․-ն իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Նվեր Սաֆարյան փողոցում հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել 2 երեխաների։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մուրացան» բժշկական կենտրոն։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վարդան Խոցանյանն ու Սամվել Պողոսյանը։
Վրաերթի փաստով Գ․ Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։