Երևանում հայրը քլունգով հարվածել է որդուն․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Իրադարձային mediaarm 2023-01-27 22:49:00 3144
Հետևեք մեզ՝ Telegram-ում
hivandanoc_INUNX.jpg

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը, ով ըստ բժիշկների հայտարարության՝ ի վճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում է, Հաղթանակ թաղամասի բնակիչ 48-ամյա Արամայիս Մ․-ն է։

Մինչ բժիկները պայքարում էին նրա կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 36 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 29-ամյա Տարոն Մ․-ի, հիվանդանոց տեղափոխված Արամայիս Մ-ի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչներ 49-ամյա Վալերի Բ․-ի, 27-ամյա Յուրիկ Բ․-ի միջև, որի ընթացում էլ Յուրիկ Բ․-ն աշխատանքային գործիքով հարվածել է Արամայիս Մ․-ի գլխին, պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Մալաթիայի ոստիկանները «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտ հայտնաբերել են Վալերի Բ․-ին, ով հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Մալաթիայի բաժին։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Յուրիկ Բ․-ին և հանցագործության գործիք՝ «քլունգը» հայտնաբերելու ուղղությամբ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Տարոն և Արամայիս Մ․-երը, ինչպես նաև՝ Վալերի և Յուրիկ Բ․-երը հայր ու որդիներ են։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
paytyun_5yzbm.jpg

Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է․ Ինչ է կատարվում իրականում

hayk-afrikyan_5Yd8A.jpg

Ուր է կորել «Անուրջներ» սերիալից հայտնի Հայկ Աֆրիկյանն ու որ հայտնի դերասանն է նրա եղբայրը

caxikner_-_if_.jpg

Ծիծեռնակաբերդում անվճար ծաղիկները մարդիկ տուն են տանում

vilyam-piliposyan_Hb_yB.jpg

22-ամյա Վիլյամ Փիլիպոսյան հիվանդանոցում մահացավ

astxagushak-3_Fmc61.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 25-ի համար

vrejxndrutyun_zPdOn.jpg

5 տարի անց վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հորը հայտնաբերել են մահացած

haytnabervel-e-txamardu-marmin_TPHTK.jpg

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ ատրճանակ

mihran-maxsudyan_533yj.jpg

Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է

jur-chi-lnelu_8UYVI.jpg

Վթարային ջրանջատում ապրիլի 25/26-ին

gevorg-kristina_nLz9l.jpg

Կապշեք որ տեսնեք՝ Ինչ նվերներ արեցին մայրիկները Գևորգին և Քրիստինային. Բացառիկ կադրեր

avtovtar-hrdeh_Ghtct.jpg

Խոշոր ավտովթար Գյումրիում․ Բախման հետևանքով մեքենաները հրդեհվել են․ ՖՈՏՈ

pn-poxgndapet_mc6d4.jpg

Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից

taradrami-poxarjeqner-1_Lmvy7.jpg

Տարադրամի նոր փոխարժեքներ սահմանեց ԿԲ-ն

avet-beglaryan_eErtn.jpg

Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ ողբերգական դեպքից հետո

luys-chi-linelu_yJEUc.jpg

Վաղը լույս չի լինելու նշված հասցեներում

ka-zoh_nO39I.jpg

Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. Կա զոհ

erevan-sevan_onM_Z.jpg

Իրավիճակը լարված է նաև Երևան-Սևան ճանապարհին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ekm-tavushi-ghekavar_wTM-n.jpg

Քաղաքացիները հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան, որը վրաերթի է ենթարկում քաղաքացիներին

bagrat-srbazan_4Wrl7.jpg

Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան

noyemberyan_UEP3o.jpg

Նոյեմբերյանում այս պահին իրավիճակը գերլարված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

jrhexex-chinastanum_Oj99m.jpg

Չինաստանում ինչպես է քաղաքն անցնում ջրի տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

astxagushak-1_y3A4x.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 23-ի համար

dolar-rubli_kfSdl.jpg

Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել են. ԿԲ

xoshor-avtovtar-1_KwrnH.jpg

Ավտովթար Երևանում՝ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

voskepar_3qIAT.jpg

Տեղեկություններ կան, որ Տավուշում դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել