Այսօր հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ գործող «Պալմա պալաս» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և բախվել ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորների մեջ է նաև վարորդը: