Երևանի Արցախի պողոտայի կիսաքանդ մի ավտոտնակում նորածին երեխա են գտել։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ոստիկանությունից։
«Շտապօգնության աշխատակիցներն են գտել։ Դեպքի մասին 15։55–ին հաղորդում ենք ստացել, որ Արցախի պողոտայի 8/4 հասցեում կիսամերկ վիճակում նորածին երեխա է հայտնաբերվել, որին բժիշկները հիվանդանոց են տեղափոխել»,– նշեցին ոստիկանությունից։
Երեխան ողջ է, այժմ բժիշկների հսկողության տակ է։
Ոստիկանությունը համապատասխան նյութերն ուղարկել է քննչական կոմիտե։