«Երևանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանների բացմանը, գնդակը գտնվում է թուրքական դաշտում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
Կոստանյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է օգտագործել բոլոր բանակցային հարթակները Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։