Երջանկությունը կգա ձեռքերի մեջ.աստղագուշակ հուլիսի 31-ի համար

LifeStyle mediaarm 2024-07-31 09:34:00 585
astg_n2dyb.jpg

Խոյ: Այսօր կօգտագործեք, ձեզ ընձեռնված, բոլոր հնարավորությունները: Ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, ոչ միայն դրական լիցքեր կհաղորդեն այլև կօգնեն հետքրքիր ծանոթություններ հաստատել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր մեծ ճանաչվածություն և համբավ ձեռք կբերեն, ի հայտ կգան նոր երկրպագուներ:

Այսօր կծնվեն գաղափարներ, որոնք, առաջին հայացքից, կարող են անիրագործելի թվալ, սակայն, հետագայում ձեզ կհաջողվի կյանքի կոչել դրանք: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Ցուլ: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկություններ: Առանց հապաղելու ընդունեք դրանք, եթե ցանկանում եք ձեր բոլոր մտահաղացումներն իրագործեու հնարավորություն ստանալ: Գործունեության ոլորտը կընդլայնվի, կստանձնեք նոր պարտականություններ: Մեծ խանդավառությամբ կտրվեք աշխատանքին: Հնարավոր է ի հայտ գան նոր դաշնակիցներ, որոնց հետ համագործակցությունն արդյունավետ կլինի:

Հրաշալի օր է արվեստի գործեր, հնաոճ իրեր,զարդեր ձեռք բերելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ուշադրություն կդարձնեք միայն այն իրերին , որոնք իրոք հիացմունքի են արժանի:

Երկվորյակ: Այսօր կծագեն խնդիրներ, որոնց դուք, զարմանալիորեն արագ և արդյունավետ լուծումներ կգտնեք: Մտերիմները կապշեն՝ տեսնելով, թե ինչ հեշտությամբ եք հաղթահարում ստեղծված դժվարությունները, ելք գտնում բարդ իրավիճակներից: Վստահաբար ի ցույց դրեք ձեր ձեռքբերումները, եթե հաջողվի ազդեցիկ մարդկանց ուշադրությանն արժանանալ, ապա հուսալի և առատաձեռն հովանավոր կգտնեք:

Նպատակահարմար օր է նոր ծանոթությունների համար: Այսօր հիանալի տեսք ունեք, և դա կնկատեն բոլորը: Ուժասպառ անող մարզումները ցանկալի չեն, իսկ թեթև վազքը միայն օգտակար կլինի:

Խեցգետին: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի, ինչի պատճառն ինքներդ էլ չեք հասկանա : Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է թույլ տաք որոշ վրիպումներ:

Նշանի մի շարք ներկայացուցիչներ այսօր կարող են մտերիմների հետ տարաձայնություններ ունենալ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Ձեզնից կպահանջվի սթափվել, տուրք չտալ հույզերին և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Առյուծ: Ստիպված կլինեք շատ ժամանակ վատնել ձանձրալի, միապաղաղ, բայց նաև կենտրոնացում պահանջող աշխատանքի վրա: Ժամանակ առ ժամանակ ընկերներն օգնության կհասնեն, սակայն գործի հիմնական պատասխանատվությունը ձեր ուսերին կմնա: Ֆինանսական հաշվարկներում հնարավոր են բացթողումներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ գերագնահատում են իրենց հնարավորությունները, այդ իսկ պատճառով էլ հաճախ սխալվում են:

Օրվա երկրորդ կեսին կենսական ներուժը կնվազի , ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Փորձեք, հնարավորինս, շատ ժամանակ անցկացնել ընտանիքում, իսկ կենցաղական հարցերն այսօր ցանկալի է վստահել հարազատներին:

Կույս: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Կշեռք: Այսօր ստիպված եք կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ որևէ մեկը, դիտմամբ թե պատահմամբ, ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու պատճառով: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կարիճ: Օրվա առաջին կեսը լարված ու անհանգիստ կանցնի: Մշտապես զբաղված եք, սակայն, կարծես, ինքներդ էլ չգիտեք, թե ինչով: Խճճված, անհասկանալի գործունեությունն այն չէ, ինչը կարող է տրամադրություն բարձրացնել: Փորձեք հստակ ծրագրեր կազմել և գործել դրանց համաձայն: Մի՛ արձագանքեք շրջապատի մարդկանց ՝ձեզ շեղելու, մոլորեցնելու փորձերին:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ձեզ առավել վստահ կզգաք: Ընկերները և համախոհներն օգնության կհասնեն, լավ խորհուրդներ կտան:

Աղեղնավոր: Այսօր, որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել: Բոլոր հարցերում հաստատակամություն դրսևորեք, հիշեք՛, այսօր զիջումների ժամանակը չէ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել, և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով:

Հրաշալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստավում նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ այցելելու համար:

Այծեղջյուր: Բարդ օր է սպասվում: Հաճախ տարաձայնություններ կառաջանան մանրուքների շուրջ: Այսօր չափից շատ խստապահանջ եք, թե՛ ինքներդ ձեր և թե՛ շրջապատի նկատմամբ: Հավատացեք՛, դժգոհությունը ձեզ գրավչություն չի հաղորդում: Հարաբերութունները, որոնք շատ թանկ են ձեզ համար, քայքայման եզրին են: Մեկուսանալու, ինքներդ ձեզ հետ միայնակ մնալու ցանկություն կունենաք: Դա ձեզ կօգնի հանգստանալ և վերականգնել ուժերը:

Երկարաժամկետ նախագծեր կազմելիս՝ հաշվի առեք, որ հետագայում ստիպված եք լինելու դրանք փոփոխության ենթարկել: Օրվա երկրորդ կեսին ստացված լուրերը կստիպեն խորհել, թե արդյոք ճիշտ հերթականությամբ եք դասավորում ձեր ծրագրերը:

Ջրհոս: Ստիպված կլինեք շատ աշխատել: Շունչ քաշելու ժամանակ չեք ունենա: Բացի այդ, մտերիմները ևս կծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով: Սակայն, որքան էլ հագեցած լինի օրը, փորձեք ժամանակ գտնել և հանգստանալ, ձեզ անհրաժեշտ է վերականգնել ուժերը: Փորձեք մտորել վերջին ժամանակներս կատարված իրադարձությունների շուրջ: Միայնության մեջ անցկացրած ժամանակը կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Օրվա երկրորդ կեսին առավել զգույշ եղեք, վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Խուսափեք բարդ գործիքներ, սարքավորումներ կիրառելուց: Խորհուրդ է տրվում չօգտագործել ծանր, յուղոտ կերակուրներ, հետևեք, որ ձեր սննդակարգում ներառված լինեն բավական քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն:

Ձկներ: Օրվա ընթացքում փայլուն գաղափարներ կծնվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ինքնավստահ եք և նախաձեռնող: Պատահական չէ, որ հեշտությամբ կգտնեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր ամենահամարձակ մտահաղացումները:

Հնարավոր է գումարային շահույթ: Սպասեք հաճելի նվերների: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանը կարժանանաք, շրջապատի վրա լավ տպավորություն կթողնեք:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ