Երիտասարդ ընտանիքների համար պետական հիփոթեքային ծրագիր է գործում

Հասարակական mediaarm 2023-08-05 14:03:00 4032
img5869_VUWj4.jpeg

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման ուղղությամբ պետական աջակցության արդյունավետ համակարգի ներդրումն է:

Ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման վարկը տրվում է ցածր տոկոսադրույքով և, բացի ցածր տոկոսադրույքից, ծրագրի շահառուները կարող են նաև ստանալ պետության կողմից սուբսիդավորում բնակարանը երկրորդային շուկայից ձեռք բերելու դեպքում։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Պետական աջակցությանծրագրերի իրազեկման հարթակից։

Ծրագրի շահառու կարող է դառնալ.

  • երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսինների տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, ընդ որում, ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի,
  • երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ)։

Անհրաժեշտ է դիմել «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ հետ համագործակցող 15 բանկերից և 5 վարկային կազմակերպություններից որևէ մեկին։

Ծրագրի շահառու (վարկառու) դառնալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (պարտադիր ցանկ)՝

Վարկառուի ինքնություն`

  • վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
  • վարկառուի ամուսնու անձը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղթ),
  • վարկառուի և նրա ամուսնու ծննդյան վկայականները,
  • վարկառուի և նրա ամուսնու սոցիալական քարտերը,
  • վարկառուի ամուսնության վկայականը, երեխաների ծննդյան վկայականները (առկայության դեպքում):

Տվյալներ եկամուտների մասին՝

Եթե վարկառուն վարձու աշխատող է, ապա.

  • եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ պետք է նշված լինի վարկառուի (համավարկառուի) զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը և փաստացի եկամտի չափը (համախառն կամ զուտ),
  • վարկառուի, նրա ամուսնու և համավարկառուի անհատական հաշվի քաղվածքներ (վերջին մեկ տարվա, տրամադրվում է հարկային մարմնի կողմից),
  • տվյալներ նախկին զբաղվածության մասին (գործատուն, զբաղեցրած պաշտոնը, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատանքի ստաժը (եթե դիմողի զբաղվածությունը տվյալ աշխատավայրում 12 ամսից պակաս է)),
  • վարկառուի/համավարկառուի բանկային քարտի քաղվածքը, որտեղ նշված կլինի ամսական աշխատավարձի չափը (անհրաժեշտության դեպքում):

Եթե վարկառուն ինքնազբաղված է, ապա.

  • հարկ վճարողի հարկային համարը (ՀՎՀՀ),
  • պետական գրանցման վկայականը,
  • կանոնադրությունը (առկայության դեպքում),
  • գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն,
  • վերջին 1 տարվա հարկային հաշվետվությունները՝ հաստատված հարկային մարմնի կողմից,
  • վերջին 1 տարվա եկամուտների և ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն (գրառումներ), (անհրաժեշտության դեպքում),
  • ինքնազբաղվածների եկամուտների գնահատման հաշվետվություն համաձայն Ստանդարտների Հավելված 1-ում ներկայացված ինքնազբաղվածների եկամուտները գնահատելու մեթոդաբանության,
  • գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում)։

Տեղեկություն վարկային պատմության մասին՝

  • վարկառուի և նրա ամուսնու (համավարկառուի) վարկային պատմության վերաբերյալ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ամբողջական զեկույցներ:

Գույքային փաստաթղթեր՝

  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական,
  • գրավադրվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիմքեր (ըստ անհրաժեշտության),
  • գրավադրվող անշարժ գույքի գծով սահմանափակումների միասնական տեղեկանք՝ տրված ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից,
  • գրավադրվող անշարժ գույքի գնահատման հաշվետվություն:

Այլ փաստաթղթեր՝

  • տեղեկանք ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից վարկառուին և նրա ամուսնուն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վերաբերյալ,
  • գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի (համավարկառուի)՝ դժբախտ պատահարից ապահովագրության վկայականներ,
  • վարկի տրամադրման անդորրագիր կամ քաղվածք:

Բացի վերոնշյալ փաստաթղթերից, կախված յուրաքանչյուր դեպքից, վարկառուից կարող են պահանջվել լրացուցիչ այլ փաստաթղթեր, որոնց ցանկը կարելի է ստանալ վարկը տրամադրող ֆինանսակական կառույցից։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ