Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: Կնոջ անուն ազգանունն է Աննա Արևշատյան, Գեղարքունիքի մարզից:
ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:
Նա այս պահին ոստիկանությունում է:
Հորդորում ենք տեսանյութը չտարածել:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: