Երբ ավագ որդիս ծնվեց, բժիշկը տուն ուղակրելիս ասեց, «երբ լացի չմտահոգվեք, կամ սոված է, կամ էլ տակն է կեղտոտել:
Դրանք նորածնի 2 հիմնական կարիքներն են»: Մենք էլ, որպես նոր ծնողներ սիրով հոգում էինք մեր նորածնի բոլոր կարիքներն ու պետքերը:
Եթե ավել բան տայինք՝ իրեն կվնասեր: Օրինակ, եթե կաթի փոխարեն խորոված տայինք, դա իրեն կվնասեր:
Բոլոր ծնողները սա գիտեն: Գիտե՞ք, մեր Երկնավոր Հայրն էլ մեզ հետ այսպես է վարվում:
Նա մեզ տալիս է մեր կարիքներն ու պետքերը: Եթե մենք դրանից ավել ենք ուզում, ու չի տրվում, մի գուցե դա մեզ կվնասի:
«Ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք» (Մտ 6:8): Ուրեմն եկեք փառք տանք մեր Երկնավոր Հորը ամեն ինչի համար: