Եվլախում ավարտվել է Արցախի պատվիրակության ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, Արցախից՝ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը:
Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում. հանդիպումն ընթացել է դռնփակ:
Ավելի վաղ նշվել էր, որ «բանակցությունների ընթացքում քննարկվելու են Արցախում բնակվող հայերի վերաինտեգրման հարցերը»: