Հանրային հեռուստաընկերությունը լսարանի դատին է հանձնել «Մենք Եվրատեսիլում» նախագիծը:
Այս անգամ թողարկման հյուրն է եղել երգչուհի Ռիվասը և հենց հարցազրույցի ընթացքում նա նշվել է, որ մոր մահից հետո մեկնել է մենաստան և վերջերս է եկել Մոսկվա։
«Եվրատեսիլը միակ լավ բանն է, որն արել եմ մորս համար։ Մինչ հիմա ես նորից ու նորից նայում եմ եվրատեսիլյան նկարները, մի ամբողջ թղթապանակ ունեմ, որտեղ նա «Եվրատեսիլում» է:
Ես տեսնում եմ մայրիկիս, նրա երջանիկ աչքերը, իսկ որոշ նկարներում տեսնում եմ նրա արցունքները։ Իհարկե, ես չէի կարող իմանալ, որ նա լաց է լինում, որովհետև նա դահլիճում էր, իսկ ես բեմում»,- նշել է երգչուհին։