Դեպքի գիշերը հաց կերած բոլոր տղաները զոհվել են, իսկ ովքեր չեն կերել՝ ողջ են մնացել․ զոհվածի հայր

Լուրեր mediaarm 2023-03-11 20:37:00 891
49dc06bd-78d8-4abb-b657-8e7f8bd5fdfa_t7jwk.jpeg

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղյակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները չեն հավատում փորձաքննության արդյունքներին, ըստ որոնց, 15 զոհերից 8-ի մահը վրա է հասել շմոլ գազից եւ այրվածքային շոկից։

News.am-ի հետ զրույցում կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանի եւ Հայկ Կիրակոսյանի ծնողներն ասաել են՝ իրենք շարունակում են պնդել, որ իրենց որդիներն արդեն իսկ մահացած են եղել մինչեւ հրդեհը։ Վստահեցնում են՝ նույն կարծիքին է նաեւ մյուս ծնողների մեծ մասը։ Նրանք հանդիպելու են իրենց ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հետ՝ իրենց հետագա քայլերը հասկանալու համար։

«Ես պատրաստ եմ դիմել արտաշիրման համար, հասնել Միջազգային դատարան, որովհետեւ Հայաստանը չի ուզում պարզել ճշմարտությունը։ Մենք վարկած ունենք՝ դեպքի գիշերը հաց կերած բոլոր տղաները զոհվել են, իսկ ովքեր չեն կերել՝ ողջ են մնացել։ Ես վստահ եմ՝ սննդի միջոցով կամ այլ ճանապարհով թունավորել են ու հրդեհ բռնկել՝ հետքերը թաքցնելու համար։ Տղաները մասնակցել էի սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններին, ամեն չխկոցից արթնանում էին, ականապատողներ էին, շատ ուշադիր, ինչպե՞ս կարող էին բոլորը հրդեհվել»,- ասաել է Միշա Դումիկյանի հայրը՝ Կարեն Դումիկյանը։

Արտերկրում լրացուցիչ փորձաքննություններ է պատրաստ պահանջել նաեւ Հայկ Կիրակոսյանի հայրը։ Գաբրիել Կիրակոսյանն ասում է՝ այլեւս վստահություն չունի, որ նախաքննական մարմինը կբացահայտի դեպքի իրական հանգամանքները։

«Ես այլեւս այս պետությանը չեմ վստահում, իրենք իրենց վերաբերմունքը ցույց տվեցին զինվորների եւ նրանց ծնողների նկատմամբ։ Առաջին իսկ օրվանից իրենք գործն իրենց ուզած ուղղությամբ են քննել, հիմա էլ այդ ուղղությամբ տանում են։ Մենք սկզբից էլ իրենց վարկածին համաձայն չենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք արդարության, ի վերջո, իրենք ասելու են, թե ինչպես է դեպքը եղել»,- ընդգծել է Կիրակոսյանը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ