Բրազիլիայում տարվա առաջին 7 ամիսներին դենգե տենդից մահացել է 5 000-ից ավելի մարդ, ինչը գրեթե 5 անգամ գերազանցում է ամբողջ 2023 թվականի ցուցանիշը, հայտնել է այդ երկրի առողջապահության նախարարությունը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ մահացածների թիվը հասել է 5008-ի, դենգե տենդով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է գրեթե 6,5 միլիոն, այնինչ ամբողջ 2023 թվականի ընթացքում Բրազիլիայում դենգե տենդով հիվանդացածների թիվը կազմել է ավելի քան 1,6 միլիոն, մահացել է 1179 մարդ։
Դենգե տենդը վտանգավոր արևադարձային հիվանդություն է: Հիվանդությունը Բրազիլիա է ներթափանցել 19-րդ դարի վերջին՝ Հարավարևելյան Ասիայից։
Մինչ պատվաստանյութի հայտնվելը, դենգեի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը դրա փոխանցողների՝ մոծակների ոչնչացումն էր։