Դանակահարություն Երևանում՝ մարդկանց աչքի առաջ

Իրադարձային mediaarm 2023-06-16 12:27:00 321
c7070bc8-3596-4a49-85d8-b6a1ea137d1f_XowNT.jpeg

Երեկ՝ հունիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին, և հայտնել են, որ Պարեկային ծառայության ավտոմեքենայով պարեկների կողմից «որովայնի ձախ մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։  

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։  

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արտյոմ Ի․-ն է։  

Արտյոմ Ի․-ն հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոցի խաչմերուկից, որտեղ նրան անօգնական և անգիտակից վիճակում հայտնաբերել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ՊԾ Երևան քաղաքի գնդի ծառայության տեսուչ Խորեն Հարությունյանի և 1-ին վաշտի ավագ պարեկ Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Պարեկները չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա Խ․ Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ Արտյոմ Ի․-ն բջային հեռախոսով անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 19-ամյա Մելիք Ա․-ի հետ, որից հետո վերջինիս ընկերները իրենց ընկերոջ խնդիրը հարթելու նպատակով պայմանավորվել և հանդիպել են Արտյոմ Ի․-ին, որի հետ է եղել նրա ընկեր 20-ամյա Գառնիկ Հ․-ն։ Սակայն խոսակցությունը վերածվել է վիճաբանության, վիճաբանությունը՝ ծեծկռտուքի, ծեծկռտուքն էլ՝ դանակահարության, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ վիճաբանողներից մեկը դանակահարել է Արտյոմ Ի․-ին։  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկները կարճ ժամանակում Երևանի Հանրապետության Հրապարակում հայտնաբերել են Գառնիկ Հ․-ին։ Իսկ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, Երևանում հայտնաբերել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Արմեն Կ․-ին, Կարեն Մ․-ին Գևորգ Ռ․-ին, Նարեկ Խ․-ին, Տիգրան Բ․-ին։ Վերջիններիս բնակության հասցեները պարզվում են։  

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է 2․2 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութին նմանվող դեղնականաչավուն զանգված։ 

Նշված անձինք Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ