Դանակահարություններ Հայաստանում. 18-ամյա 2 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Իրադարձային mediaarm 2022-12-17 20:43:00 120
hivandanoc-1_IZuIq.jpg

Դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոտիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում, թափանցող ծանր մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 երիտասարդ տղաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոտիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը և ոտիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Արման Խ-ն է և 18-ամյա Հրանտ Թ-ն։ Ոտիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի մոտակայքից՝ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ ստանալու հետևանքով։

Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար` Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով, կատարելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ, պարզել են, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի թիվ 6-րդ դպրոցի դիմաց նշված անձինք կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Արմավիր մարզի բնակիչներ 20-ամյա Նարեկ Հ-ի և 20-ամյա Ջիվան Ա-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներն են հասցրել միմյանց, ու այդ ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Նարեկ Հ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արման Խ-ին և Հրանտ Թ-ին։

Կարճ ժամանակ անց ոտիկանները Նարեկ Հ-ին հայտնաբերել են և տեղափոխել ոտիկանության Արմավիրի բաժին։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Նրան և դանակը ոստիկանությունը ներկայացրել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի առաջին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունը որոնում է Ջիվան Ա-ին։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ