Գևորգ Մկրտչյանը շքեղ ամուսնության առաջարկություն է արել սիրելիին (տեսանյութ)

LifeStyle mediaarm 2023-02-17 17:41:00 2013
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gevorg-mkrtcyan_YhyhL.jpg

Երեկ երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ Քրիստինա Հովհաննիսյանին: Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը ներկայացրել է նշանադրության, մենահամերգի և տեսահոլովակի մասին առաջին մանրամասները:

Վերջերս կայացած մենահամերգի վերաբերյալ Գևորգն ասաց․ «Մարտի 8-ին կայանալու է իմ հերթական համերգներից մեկը, բայց դահլիճում կկարողանան գտնվել մոտ 1200 հանդիսատես: Այս իսկ պատճառով որոշեցինք անվճար համերգ կազմակերպել բոլոր այն մարդկանց համար, ովքեր կցանկանան մասնակցել համերգին, բայց չեն կարողանա գալ:

Որոշվեց հենց սիրահարների օրը ներկայանալ տեսահոլովակի պրեմիերայով և մեկ ու կես ժամ տևողությամբ մենահամերգով»,- ասաց Գևորգ Մկրտչյանը: 

Խոսելով տեսահոլովակի պրեմիերայի մասին Գևորգը հավելեց, որ այս երգի տարբերակը հրապարակվել է հենց հետևորդների ցանկության արդյունքում:

«Ունեինք երկու երգի տարբերակ, որից մեկն ավելի մելոդիկ, հանգիստ ոճով, իսկ մյուսը՝ թեթև ու պարային, բայց հենց առաջին երգը մեծ տարածում ստացավ հետևորդների կողմից: Որոշվեց նկարահանել տեսահոլովակ Քրիստի հետ, չնայած պատմությունն այնքան էլ նման չէ մեր պատմությանը, և այդ կերպ երգն օրերի ընթացքում սիրեցին և մեծ տարածում գտավ»,- նշեց երգիչը:

Երեկ երգիչը անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին հենց նրանց ընկերության 1-ամյակին, իսկ մեզ հետ զրույցում պատմել մանրամասները: Նշենք նաև, որ զույգը պետք է նշանադրվեր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, բայց պատերազմական իրադրությամբ պայմանավորված չեղարկվել էր թե՛ նշանադրությունը, թե՛ նախատեսվող մենահամերգները:

«Ամեն դետալ որոշված էր: Միշտ, երբ «Yerevan park»-ում էինք լինում, Քրիստն ասում էր, որ նստենք սատանի անիվը, քանի որ գեղեցիկ լուսանկարներ կլինեն, իսկ ես ֆիքսել էի, բայց ամեն անգամ մերժում էի, քանի որ որոշել էի, որ հենց այդտեղ էլ պետք է կայանա ամուսնության առաջարկությունը: Մոտ մեկ ամիս առաջ Լյուսի Ազնավուրյանի օգնությամբ սկսել էի պատրաստվել, ամրագրել էինք վայրը և հենց սատանի անիվի վրա գրվեց սիրո խոստովանությունը»,- պատմեց Գևորգը:

Նա նաև անակնկալ կերպով էր կազմակերպել սիրելիի ժամանումը և մինչև վերջին վայրկյանները Քրիստինան տեղյակ չէր ամուսնության առաջարկության մասին:

«Բնականաբար, ես գիտեի՝ որքան կարևոր է աղջկա համար այդ հիշարժան օրը տոնական տեսք ունենալ: Քրիստի վարսահարդարը առավոտյան զանգահարել էր նրան՝ ասելով, որ մրցույթի է մասնակցում և նրան մոդել է անհրաժեշտ դիմահարդարման և վարսահարդարման համար: Քրիստը պատրաստված գնացել էր գեղեցկության սրահ, որտեղ իրականացրել էին ամեն բան, իսկ հետագայում Մարիամը, որը կազմակերպում էր ամեն բան, Քրիստին ուղեկցել էր ինձ մոտ և ինձ տեսնելուց հետո Քրիստը հասկացավ, որ նրան սպասվում է ամուսնության առաջարկություն և սիրելիս ինձ ասաց՝ այո»,- ասաց երգիչը:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
gazanjatum-3_x-TM1.jpg

Մայիսի 15-ից մինչև հունիսի 10-ը գազ չի լինելու․ Հասցեներ

jranjatum-3_6eVII.jpg

Նշված հասցեներում այսօր ջուր չի լինելու

vraert_G957L.jpg

Կոտայքի մարզում «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Մանրամասներ

moskva-erevan-chver__AZlw.jpg

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժանացել են

varjakan-havaqner_M7tUH.jpg

Հայտնի է՝ երբ կանցկացվեն վարժական հավաքները

nikol-pashinyan_0DWAk.jpg

«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»․ վարչապետ

vardavar_vHin_.jpg

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

dolar-rubli-evro_I1ufg.jpg

Տարադրամի փոխարժեքները կտրուկ թանկացան․ ԿԲ

luys-chi-linelu-3_WRsbG.jpg

Լույսի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում

larvac-iravichak-dprocum_r3HDO.jpg

Հերթական լարված իրավիճակը դպրոցներից մեկում․ Ինչ է կատարվում

samvel-danielyan_6aifV.jpg

Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար աշխատանքից հեռացնում են Հայաստանի լավագույն բժիշկներից մեկին․ պատգամավոր

jranjatum-2_KImO5.jpg

Մինչև ժամը 22:00 ջուր չի լինելու

xoshor-avtovtar_NmWT1.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

karkut_oevVO.jpg

Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

vardan-ghukasyan_TbOkU.jpg

«Գալիս եմ քեզ աջակցեմ, ա՛յ մարդ». Վարդան Ղուկասյան. Տեսանյութ

rubli-2_CzJuz.jpg

Ռուբլու փոխարժեքը ավելի բարձրացավ․ ԿԲ

erkrasharj_f3kmw.jpg

Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

luys-chi-linelu-1_AbAaS.jpg

Մայիսի 15-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

artakarg-depq_Vcj10.jpg

Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. Կան վիրավորներ

serakan-haraberutyun_MZlLW.jpg

Կոտայքի մարզում տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան, ստիպել է մերկանալ, ապա նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

astxagushak_xIEz5.jpg

Աստղագուշակ՝ մայիսի 15-ի համար

jranjatum-1_ou-T6.jpg

Վաղը 12 ժամ ջուր չի լինելու

gazanjatum-1_yenti.jpg

Վաղը գազ չի լինելու այս հասցեներում

gagik-surenyan-1_TLob4.jpg

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

shtap-ognutyun_UENfC.jpg

Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ճանապարհին. Կան զոհեր