BBC-ն տեղեկացել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի վերջին զրույցի մասին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից առաջ։
Փետրվարի 11-ին Ուոլեսը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ նա վերադարձել է հավաստիացումներով, որ Ռուսաստանը «երբեք չի ներխուժի Ուկրաինա», սակայն հավելել է, որ «երկու կողմերն էլ հասկացել են, որ դա սուտ է»։
Ուոլեսը հավելել է, որ «բավականին վախեցնող և բացահայտ սուտը» հաստատել է իր համոզմունքը, որ Ռուսաստանը ներխուժելու է: Հանդիպման ավարտին Գերասիմովը նրան ասել է, որ «մենք այլևս երբեք չենք նվաստանա»։