Գաղտնի որոշմամբ 5 նոր ամենագնաց են գնել. 130-150 հազար դոլարանոց Lexus LX-ը սպասարկելու է Աննա Հակոբյանին․ «Հրապարակ»

Լուրեր mediaarm 2022-12-06 13:44:00 621
anna-hakobyan-leksus_pQ6Qc.jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի համար պետբյուջեից 5 նոր ամենագնաց են ձեռք բերել։ Տեղեկությունը հրապարակված չէ, քանի որ գաղտնի որոշմամբ է ձեռք բերվել՝ ԱԱԾ-ի կողմից, եւ տրամադրվել ՊՊԾ-ին, որ սպասարկեն Փաշինյանին ու նրա ընտանիքին։ 

4-ը Toyota Land Cruiser 300 մոդելի են, յուրաքանչյուրի արժեքը՝ մոտ 100 հազար դոլար։ Հինգերորդը դիզելային շարժիչով Lexus LX500 շքեղ ամենագնաց է՝ արժեքը 130-150 հազար դոլար։ Այսինքն՝ ավելի քան 500 հազար դոլար է վճարվել պետբյուջեից։

Toyota-ները սպասարկելու են Փաշինյանին՝ որպես ուղեկցող մեքենա, այսինքն՝ անվտանգության աշխատակիցներին, որոնք այժմ տեղաշարժվում են Toyota Land Cruiser 200-ներով։ Իսկ Lexus LX-ը, մեր տեղեկություններով, սպասարկելու է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ընդ որում՝ օպերատիվ համարանիշներով։

Նկատենք, որ Փաշինյանի կնոջն այս պահին էլ բավականին թարմ ու շքեղ ամենագնաց է սպասարկում՝ Lexus GX460, բայց, հավանաբար, որոշել են ավելի թարմացնել՝ բյուջեի հաշվին ավելի բարձր դասի ու վերջին սերնդի Lexus LX պատվիրելով։

Մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, թեեւ հույս չունեինք, որ հստակ պատասխան կստանանք, քանի որ գաղտնի որոշմամբ կատարված խոշոր գնման մասին է խոսքը։ ԱԱԾ մամուլի վարչությունից ո՛չ հաստատեցին, ո՛չ հերքեցին մեր տեղեկությունը։

Նոր ձեռք բերված ամենագնացներն այս պահին տեխնիկական որոշակի համալրումներ են անցնում եւ մոտ ժամանակներս կսկսեն շահագործվել։

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի համար եւս 2 նոր մեքենա էին ձեռք բերել, մեկը՝ զրահապատ Lexus LX570 ամենագնաց (արժեքը՝ մոտ 250 հազար դոլար)։ Դրանով շրջում է անձամբ ինքը՝ հիմնականում մարզեր մեկնելիս, մյուսը՝ Toyota Hiace, որը դարձյալ ուղեկցող մեքենա է՝ նախատեսված թիկնապահների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ