«Գազպրոմ Արմենիան» հայտնում է․
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 31-ին ժամը 11։00-ից դադարեցվել է Արարատի մարզի Փոքր Վեդի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 31-ին ժամը 10։10-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի գազասպառողների, «Ռաֆիկ Սմբատյան» ՍՊԸ-ի, «Էներգոսերվիս» ՍՊԸ-ի, հարակից կազմակերպությունների գազամատակարարումը։
Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 31-ին ժամը 07:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Բագրևանդ թաղամասի 41-ից 50-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի: