Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Նախատեսվում է քննարկել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ Միշելը առանձին հանդիպումներ էր ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: