Բնակարանները վարձով են տալիս, գնում գյուղում են ապրում, պետք է հարկ վճարեն. Փաշինյան․ Տեսանյութ

Լուրեր mediaarm 2023-08-11 15:34:00 708
img5972_tsNQb.jpeg

Այսօր Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության ռազմավարական մոտեցումն է՝ փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ:

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձերը, մենք կրկնապատկում ենք զինծառայողների աշխատավարձերը, մենք կրկնապատկում ենք ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, մենք ռազմական ծախսերը էականորեն ավելացնում ենք, մենք կառուցում ենք ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ամեն ինչը արվում է ՀՀ պետական բյուջերի միջոցներով:

Փառք Աստծո, մենք ոչ միայն բյուջետային հարկային եկամուտների հավաքագրման խնդիրներ չունենք, այլև 2023 թվականի հարկային եկամուտները գերակատարել ենք շուրջ 50 միլիարդ դրամով, բայց մենք նաև արձանագրում ենք, որ ՀՀ-ում շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ, ու այդ ստվերի չափով փոքրացնում ենք ՀՀ զարգացման հեռանկարները, մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից և դա կրճատենք այնքան, որքան որ հնարավոր է:

Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից, մենք տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում խուսափում են հարկային պարտավորություններից և այդ չարաշահումներին Կառավարությունը չի կարող ռեակցիա չտալ»,-նշեց վարչապետը: Կառավարության ղեկավարն անդրադարձավ վարձակալության դեպքերին:

«Երբ որ բնակարան են վարձակալության տալիս, այսօր գործող օրենքով պետք է եկամտային հարկ վճարեն, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր վարձով բնակարան են տվել և հարկ չեն տվել՝ իրենք օրենք են խախտել: Եվ դա պրոբլեմ է, մենք փորձում ենք այդ վարչարարությունը աշխուժացնել: Նունիսկ գիտենք դեպքեր, երբ մարդիկ Երևան քաղաքում իրենց տունը վարձով են տալիս, գնում են գյուղում ապրելու: Հիմա մենք ասում ենք՝ էդ հարկը վճարի, որ մենք այդ գյուղի ճանապարհը կառուցենք, գյուղում ամբուլատորիա ունենանք, մանկապարտեզ, լուսավորություն, ինտերնետ ունենանք, նույնն էլ վերաբերում է մայրաքաղաքին:

Սա սկզբունքային որոշում է, որը կարո՞ղ է, արդյոք, դժգոհություն առաջացնել, այո, եթե մարդկանց վերաբերմունքը իրենց կողմից վճարվող հարկերին չփոխվի. դա ոչ թե գումար է, որ մի գրպանից հանում են, տալիս Կառավարությանը, այլ իրենց մի գրպանից հանում, դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենակարևոր գրապանը ՀՀ բյուջեն է»,- ասաց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ