Բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևան և սրտաբան Գերման Գանդելմանը զգուշացրել են չօգտագործել շրթներկ, որը պարունակում է վազելինի ածանցյալներ: Նրանց կարծիքով՝ այդ նյութերը կարող են հանգեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը։
Մանրամասները քննարկվել են ռուսական Առաջին ալիքի «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում։
«Եթե կան կոսմետիկ պարաֆիններ կամ վազելին, ապա խորհուրդ չի տրվում նման շրթներկ վերցնել»,- ասել է Գանդելմանը:
Բժշկի խոսքով՝ կրծքագեղձի հյուսվածքում կարող են կուտակվել կոսմետիկ պարաֆիններն ու վազելինը, որոնք օգտագործվում են որպես շրթներկի օկլյուզիվներ։ Այս նյութերը նավթամթերքների ածանցյալներ են: Վիճակագրության համաձայն՝ կինն իր ողջ կյանքում առնվազն երեք կիլոգրամ վազելին է ուտում