Երեկ՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Տերյան - Մոսկովյան խաչմերուկում Երևանի բնակիչ 21-ամյա Հարություն Օ.-ն մոտոցիկլով բախվել է Toyota Camry մակնիշի և ռուսական համարանիշներով Toyota Land Crauser Prado մակնիշի ավտոմեքենաներին: շ
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են Toyota-ների վարորդների ինքնությունը:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել վթարը: