Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Բաբկեն Խ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Նիգավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի կրտսեր պարեկներ Ստեփան Հովակիմյանն ու Կարեն Մադաթյանը։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։