Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 08։40-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում, ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի 100 մետոր շրջվելով հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքաված քաղաքացիները նշել են, որ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։