ԲԱՑԱՌԻԿ․ Տեսախցիկը ֆիքսել է ինչպես Արարատի մարզում «BMW»-ն ինչպես է մխրճվել CPS բենզալցակայանի տարածք

Լուրեր mediaarm 2024-03-26 13:26:00 10830
avtovtar-e-texi-unecel_rqv85.jpg

SHAMSHYAN.com-ը մարտի 23-ին ֆոտոռեպորտաժ,  տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 01:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին 2 «BMW» և «Mercedes» մամկնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով այնուհետև «BMW»-ներից մեկը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից մի քանիսին և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և բենզալցակայանի կետին:

Վթարի հետևանքով «BMW»-ի վարորդի կինն ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի բախումը բենզալցակայանին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 23-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան- Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչներ 32-ամյա Հակոբ Մ․-ի վարած «BMW» մակնիշի, 38-ամյա Լևոն Զ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 48-ամյա Տիգրան Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Հակոբ Մ․-ն կորցնելով ավտոմեքենայի կառավարումը դուրս էր եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել երկաթբետոնե սյանը, ապա առաջ ընթացել կոտրել «CPS»  բենզալցակայանի առջև տեղադրված ծաղկամաններից և կողաշրջված վիճակում բախվել բենզալցակայանի վահանակին և լցակայանի կետին։

Վթարի հետևանքով Հակոբ Մ․-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 32-ամյա Ս․ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Մ․ Մ․-ն, 7-ամյա Ա․ Մ․-ն և 9-ամյա Ա․ Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին  առաջինը օգնության էին հասել «CPS» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատի և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ժամանումը վիրավորներին դուրս էին բերել ավտոմեքենայից և տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա հրշեջ փրկարարները հոսանքազրկել էին կողաշրջված «BMW»-ն, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայրում պարեկներն ու քննիչները տեղեկություններ էին ստացել, որ «BMW»-ի վարորդ Հակոբ Մ․-ի համար «Mercedes»-ը ստեղծել էր վթարային իրավիճակ ու Հակոբ Մ․-ն, փորձելով խույս տալ «Mercedes»-ի հետ բախումից այնուամենայնիվ բախվել էր, ինչն էլ դարձել էր ավտոմեքենան  կառավարել չկարողանալու պատճառ և տեղի էր ունեցել վթարը։ Այդ տեղեկությունը պարզվում է։

Վարորդները ենթարկվել էին սթափության փորձաքննության, եղել էին սթափ, իսկ վիրավորները «BMW»-ի վարորդի կինն ու երեխաներն են։ 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ