Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում՝ հրդեհի բռնկումով:
Վարորդին և 1 ուղևորին, ով կին է, ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Լավրենտ Քալաշյանը։
Տեղում պարզվել է, որ ուղևորուհին մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է, իսկ վարորդը ծառայում է սամնապահ զորքերում։












