Արցախցի մի խումբ երեխաներ քիչ առաջ վերամիավորվել են իրենց ընտանիքներին.
այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Էրիկ Անթառանյանը:
Նա հայտնել է, որ նրանք Եվրատեսիլին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած և Լաչինի միջանցքի փակվելու պատճառով հետ վերադառնալու հնարավորությունից զրկված երեխաներն էին: