Այսօր՝ ապրիլի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 1/1 հասցեի դիմաց շարժական վուլկանիզացիայի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո վրաերթի է ենթարկել հետիոտներ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդուարդ Ավետիսյանին, 29-ամյա Ռազմիկ Սարգսյանին, և 37-ամյա Արտյոմ Խաչատրյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից մեկը վուլկանիզացիայի աշխատակիցն է, մյուս 2-ն էլ իրենց «Opel» մակնիշի ավտոմեքենան բերել էին վուլկանիզացիա, որպեզի առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորվի, ու այդ ժամանակ «Nissan»-ը բախվել է «Opel»-ին, ապա վրաերթի ենթարկել նրանց: