Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին 2 բեռնատար է կողաշրջվել։
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «ZIL 130» մակնիշի և «JAC» մակնիշի բեռնատարները մերկասառույցի պատճառով դուրս են եկել ճամփեզր, «JAC» բեռնատարից էլ տեղի է ունեցել վառելիքի արտահոսք ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իսկ պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Զաքարյանի գլխավորությամբ, անցել են ուժեղացված ծառայության, ապա պարեկները քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով ուղղել եմ «ZIL 130» մակնիշի բեռնատարը, իսկ մյուս բեռնատարը բեռնվածության պատճառով ուղղել չի եղել, քանի որ պետք է օգտագործվի 2 ավտոկռունկ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։





