Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ավտոմեքենա է այրվում :
Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության քաղաքացի 45-ամյա Գուրգեն Մ.-ին պատկանող Opel Astra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդն ու քաղաքացիները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: