Հունվարի 27-ին, ժամը 19.20-ին, Երևանի Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային:
56-ամյա վարորդ Արմեն Խարազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։ Կատարվում է նախաքննություն։
Աղբյուր` Փաստինֆո