«Արթուր Ավանեսյան անուն-ազգանունով 3 հոգի գտանք, ինքը չկար»

Լուրեր mediaarm 2024-02-27 22:17:00 195
artur-avanesyan_IUZkk.jpg

Պաշտպանության բանակի 34-ամյա կապիտան Արթուր Ավանեսյանը ծնունդով Մասիս քաղաքից էր։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտելուց հետո՝ ծառայությունը շարունակել է Արցախի պաշտպանության բանակում։ Այնտեղ էլ ամուսնացել է ստեփանակերտցի Գոհար Ավանեսյանի հետ։ Համատեղ 10 տարիների ընթացքում 3 երեխա են լույս աշխարհ բերել։

Գոհարը MediaHub-ին պատմում է, որ Արթուրը ծառայությանն ու գերծանրաբեռնված առօրյային զուգահեռ հասցնում էր բոլորին ուշադրություն դարձնել, սիրել ու հոգ տանել ընտանիքի մասին։ «Հոկտեմբերին պիտի նշեինք մեր ամուսնության 10 տարին»,- բայց չարաբաստիկ պատերազմն ու դրան հաջորդած ողբերգությունը փոխեցին Գոհարի ընտանիքի երջանիկ կյանքի ռիթմը։

«Սեպտեմբերի 1-ին գնացել էր դիրքեր, 15-ին՝ վերադարձել, ըստ էության պետք է մնար։ Բայց սեպտեմբերի 16-ին հրամանով նորից գնացել է ծառայության։ Պատերազմի օրը ես այդպես էլ չեմ կարողացել կապ հաստատել։ Երբ մարտերը շարունակվում էին, գիտեմ՝ ինքն էլ մեր մասին էր մտածում։ Անորոշ օրեր էին, անգամ հիշելով այդ օրվա ապրումները, վախն ու հուզմունքը միախառնվում են իրար»,- ասում է երիտասարդ կինը։

Գոհարը դիրքերից միայն վատ լուրեր էր ստանում․դիրքը գրավվել է, հրետակոծվել է, անձնակազմը զոհվել կամ գերեվարվել է, մի խոսքով, չճշտված տեղեկություններ, որ ավելի ու ավելի էր մաշում նրա սիրտը։

«Սեպտեմբերի 23-ին ժամը 12-ի կողմերը զանգեց։ Դա իսկական հրաշքի էր նման, շատ ուրախացանք, որ ձայնը լսեցինք։ Հարցրեց մեզանից։ Ասացի ողջ ենք, ու իրեն ենք սպասում։ Ձայնն անհանգիստ էր, ասաց «կապը հնարավորա անջատվի բան եմ ասում գրի»։ Ես էլ գրեցի ինձ անծանոթ ինչ որ բան, ասաց «որ չգամ սրանով ինձ կգտնեք»․ ռացիայի համարն էր։ Ինքը մտածում էր, որ իրենց օգնության չեն գնալու, շրջափակման մեջ էին։ Բայց 23-ի գիշերը 11-ի կողմերը եկավ։ Ավաղ․․․ ուրախությունս կարճ տևեց»,- ասում է Գոհար Ավանեսյանը։

Ամուսինները մեծ դժվարությամբ որոշել են լքել Արցախը։ Կինն ասում է, Արթուրի համար առավել ծանր էր ՊԲ կազմաքանդումը, որովհետև նա և իր զինակից ընկերներն ավելին են արել, որ հայկական ապրի Արցախը։

«Սեպտեմբերի 25-ին լսել էր, որ Մռակածի բենզալցակայանում բենզին են բերել, մենք էլ էդ Մռակածի հետևի շենքում էինք, վառելիքի հարցը պիտի լուծեր, որ երեխաների անվտանգության համար դուրս գայինք։ Երեկոյան անձրև էր գալիս, հետո լսեցինք ուժեղ դղրդոց, վախեցանք, երեխաներին հսնգստացրեցի, ասացի՝ «կայծակ է»։ Մի քանի րոպեից իմացանք, որ պայթյուն է եղել։ Հետո քրոջս ամուսինն Ասկերանից եկավ, քույրս էլ կողքիս էրշ մամայենց տանն էինք։ Զանգեց քրոջս հարցրեց Արթուրից՝ «ո՞րտեղ է, նայեք՝ մեքենան շենքի մո՞տ է, թե՞ չէ։ Երեխայի հետ իջա տեսա, որ չկա միանգամից, հասկացա, ինքն էլ աղետի վայրում է»,- պատմում է մեր զրուցակիցը։

Գոհարը, որ մեկ օրվա մեջ տեսել ու ապրել է պատերազմի ամբողջ արհավիրքը։ Նրա քրոջ ամուսինը դեպքի վայրում Արթուրին որոնելուց հետո, Գոհարի հետ շարունակում են փնտրտուքները հիվանդանոցներում։

«Գնացինք մանկական հիվանդանոց, հատ-հատ հիվանդասենյակները նայեցինք, չգտանք։ Հանրապետական հիվանդանոց ինձ չթողեցին մտնեմ, քրոջս ամուսինը ոստիկանության համազգեստով էր, ինքը մտավ, շատ ծանոթների հանդիպեց, բայց էլի Արթուրիս չգտանք։ Այդտեղից գնաց ռուսների մոտ, Արթուրը չկար։ Ուր ասես դիմել ենք, փնտրել ենք։ Հետո ասեցին՝ Երևան են տանում»։

Սեպտեմբերի 27-ի գիշերը ժամը 11-ին Գոհարն էլ երեխաների հետ ճանապարհվում են Երևան, քանի որ բոլոր հիվանդներին արդեն տեղափոխել էին։ Մեր զրուցակիցն ասում է, որ կայանել են Գորիսի, Վայքի, Եղեգնաձորի ու ճանապարհին պատահած բոլոր հիվանդանոցներում, այնուհետև երևանյան բուժհաստատություններում։

««Արթուր Ավանեսյան» անուն-ազգանունով 3 հոգի գտանք, ինքը չկար։ Նրա ԴՆԹ-ն նույնականացվեց դեպքից 1 ամիս 5 օր անց՝ հոկտեմբերի 30-ին, բայց ինձ չասացին։ Արթուրի հորեղբայրը և քրոջս ամուսինը գնացին ԴՆԹ հաստատող բժշկի մոտ, նկարները նայեցին, միայն ատամնաշարը նմանացրեցին։ Արթուրս հարևանի հետ էր գնացել, ինքը ողջ էր մնացել, չնայած շոկի մեջ էր, հարցրել ենք հաստատեց, որ միասին են եղել»,- ասաց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ