Արագածոտնում կանխել են վենդետան. 9-ամյա տղային մահվան ելքով վրաերթի ենթարկած Камаз-ի վարորդին մի կերպ են փրկել հաշվեհարդարից. Մանրամասներ

Իրադարձային mediaarm 2023-08-26 13:29:00 98757
img6602_xhZW0.jpeg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 23-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածի բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանի, Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ կանխել են դեպքի վայրում վրեժխնդրությունը (վենդետա-խմբ.)։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջամշլու գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի սկզբնամասում վրաերթի էր ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռուստամ ՈՒ.-ին։ 

Երեխան տեղում մահեցել էր, որից հետո երեխայի հայրը՝ 41- ամյա Շալիկո Ա-ն., մայրը՝ 39-ամյա Նարինե Ու.-ն և Կոտայքի մարզի բնակիչ մորաքույրը՝ 33-ամյա Մայաննա Բ-ն. Камаз-ի վարորդին գցել են գետնին և ծեծի ենթարկել։

Բարեբախտաբար օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու պարեկները կարողացել են նրանցից ազատել վարորդին և տեղափոխել Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, սակայն երեխայի հարազատներն այս անգամ հարձակվել են ավտոմեքենայի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոմեքենային՝ փորձելով Камаз-ի վարորդին դուրս հանել այնտեղից։

Պարեկներին հաջողվել է նրան ավտանգ տեղափոխել Ոստիկանության Արագածի բաժին։ 

Այնուհետև ոստիկաններն ու պարեկներն իրենց հսկողության տակ են վերցրել Камаз մակնիշի ավտոմեքենան, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է՝ մարդիկ, տուրք տալով իրենց նյարդերին, ցանկանում են ավտոմեքենան հրկիզել։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ