Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Մերի Հունանյանը իր վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենայով Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ գինու գործարանի հարևանությամբ, բախվել է Ռոման Քասինյանին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի, Վարուժան Սարհատյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Ռաֆիկ Էվինյանին պատկանող «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածքներն ասում էին, որ «BMW»-ի վարորդը տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, ապա փակել «ՎԱԶ 2107»-երի ու «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենաների գազաբալոնների փականները:
Պարեկային ծառայությունը պարզում է նաև արդյոք նշված 3 ավտոմեքենաներին «BMW X3»-ն է բախվել, թե նրա բախումից հետո տեղի է ունեցել շղթայական բախում: