Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Երևան ավտոճանապարհի 86 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, և հնարավոր է՝ այն փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: