Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Առաքելյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում` թիվ 50 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կիսամաշված անվադողերին ու երկաթե էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Թովմաս Պապյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:



