Ինչպես հայտնել էինք, այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպի Լաչինի միջանցք։
Ավտոերթի մասնակիցներն արդեն մոտենում են անցակետին:
«Շարժվում ենք Գորիս, հանդիպելու այն երեխաներին, ովքեր չկարողացան մեկնել Արցախ, քաջալերել նրանց, նվերներ տալ, ապա կշարժվենք անցակետի հատված, կփորձենք բանակցել հայ ոստիկանների, ռուս խաղաղապահների հետ»,- առավոտյան լրագրողների հետ զրույցում ասել էր ծրագրի նախաձեռնողներից Սամվել Մովսիսյանը: