Աստղագուշակ՝ փետրվարի 29-ի համար

LifeStyle mediaarm 2024-02-28 23:45:00 7296
astxagushak_b1aGW.jpg

Խոյ: Բոլոր հարցերը չէ որ լուծված են, սակայն գերադասում եք չկենտրոնանալ դրանց վրա և առաջ շարժվել: Հիշեք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Հեշտությամբ ձեռքբերումներ են ունենում միայն նրանք, ովքեր այլ միջոցներ են կիրառում, խուսափում են բացահայտ բախումներից, խորամանկության են դիմում:

Տարաձայնություններ կծագեն տղամարդկանց հետ, չեք հասկանա անգամ նրանց, ում հետ միշտ համերաշխ եք եղել: Այսօր չափազանց խստապահանջ եք, սուր մեկնաբանություններ կանեք, ձեր քննադատությանը կարժանանան անգամ ամենամտերիմ ընկերներն ու հարազատները:

Ցուլ: Անծանոթ մարդկանց հետ հեշտությամբ շփվելու ունակությունն այսօր ձեր օգտին չէ: Աստղերը խորհուրդ են տալիս առավել զգուշավոր լինել և բանակցություններ կամ գործարքներ չնախաձեռնել: Կոմերցիոն գործարքներից ստացված շահույթը շատ կասկածելի կլինի:

Այսօր չարժե հանդես գալ գործնական առաջարկներով: Նաև ցանկալի չէ այնպիսի որոշումներ կայացնել, որոնք կարող են լուրջ փոփոխությունների հանգեցնել: Խելամիտ եղեք ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում: Նախքան որևէ նոր վայր տեղափոխվելը, վերանորոգման աշխատանքներ ձեռնարկելը՝ խորհուրդ է տրվում մի լավ ծանրութեթև անել:

Երկվորյակ: Ճիշտ ժամանակին գործի կանցնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնք շահութաբեր կլինեն: Ձեզ հակառակը համոզելու, գործից շեղելու, խանգարելու բոլոր փորձերը ապարդյուն են: Հրաշալի օր է հին գործնական հարաբերությունները վերականգնելու, նախկին աշխատանքին վերադառնալու համար: Կհանդիպեք մարդկանց, ում հետ ժամանկին ընդհանուր գործնական շահեր եք ունեցել:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարեհաջող է: Սակայն ոչինչ հեշտ չի տրվում, ստիպված կլինեք աշխատել ինքներդ ձեր վրա, հաղթահարել սեփական թույլ կողմերը, հրաժարվել վատ սովորություններից:

Խեցգետին: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:

Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատ Խեցգետիններ տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և ետ կպահեն չմտածված քայլերից: Թեև այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

Առյուծ: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք:

Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը: Հրաշալի օր է ժամադրությունների , սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Կույս: Անիմաստ ժամանակ մի վատնեք: Օրվա առաջին կեսին փորձեք օգուտ քաղել դրական միտումների ազդեցությունից: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումներն այն մարդկանց հետ, ովքեր ապագայում կարող են ձեզ համար հովանավոր դառնալ: Կարող եք օգնության առաջարկներ ընդունել նրանցից, ովքեր, կարևոր հարցերում, բազմիցս աջակցել են ձեզ:

Օրվա առաջին կեսն առավել հարմար է գործարքների, գնումների, նաև ֆինանսական հարցերի քննարկման համար: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Տրամադրությունը փոփոխական է: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն մանրուքների շուրջ, անտեղի կանհանգստանան:

Կշեռք: Ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այն մասին, թե որքան կարևոր է զգույշ և շրջահայաց լինել, հատկապես, եթե խոսքը գնում է աշխատանքի մասին: Մասնագիտական ոլորտում որոշ խճճված իրավիճակներ կստեղծվեն: Ճիշտ որոշումներ կայացնել հեշտ չի լինի, սակայն ձեր կենսափորձի շնորհիվ կկարողանաք լուծումներ գտնել:

Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, ապա ճիշտ կվարվեք, եթե հետևեք մտերիմների խորհուրդներին, անգամ եթե նրանք ձեր գործերից անտեղյակ են: Ուշադրություն դարձրեք առողջությանը, եթե այսօր հոգ տանեք ձեր մասին, ապա ապագայում կխուսափեք մի շարք լուրջ խնդիրներից:

Կարիճ: Հնարավորություն կունենաք կարևոր հաղթանակներ տանել, մասնագիտական ոլորտում նշանակալի հաջողությունների հասնել, իսկ անձնական կյանքում դրական փոփոխություններ կնկատվեն: Ձեզնից կպահանջվի ուշադիրր լինել ներքին ձայնի հուշումներին, հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին:

Կենսական ներուժը բարձր է: Նոր գաղափարներ կծնվեն, որոնք ոչ միայն օրիգինալ են, այլ նաև հաջողված: Ընկերական հանդիպումները հրաշալի կանցնեն, իսկ սիրային ժամադրությունները կարող են վերջնականապես հիասթափեցնել:

Աղեղնավոր: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով:Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան:

Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

Այծեղջյուր: Հաճելի իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Մի վախեցեք մասնագիտական փորձերից: Կարող եք խախտել ընդունված կանոնները և վարվել այնպես, ինչպես ներքին ձայնն է հուշում: Նշանի ամենահամարձակ ներկայացուցիչներն այսօր կարող են արմատական փոփոխություններ կատարել թե՛ անձնական և թե՛ գործնական հարաբերություններում:

Կարելի է մեկնել ճամփորդության: Հրաշալի օր է հանրության առջև ելույթ ունենալու, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու համար:Այսօր ձեր հմայքն անտարբեր չի թողնում ոչ մեկին, իսկ արտաքին տեսքը՝ տպավորիչ է անգամ ամենաբծախնդիր անձանց համար:

Ջրհոս: Անկախ նրանից, թե ինչ կասեն մարդիկ, և ինչպես կդասավորվեն հանգամանքները՝ վարվեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում: Ծրագրերը փոխել չարժե:Կարող եք նոր համախոհներ գտնել: Նոր բացահայտումներ կանեք, գործի վերաբերյալ շատ կարևոր ինֆորմացիա կստանաք: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր կոմերցիոն գործունեությամբ են զբաղվում:

Հաջող զուգադիպություններն ու հանգամանքները կօգնեն կյանքում դրական փոփոխություններ կատարել, ճիշտ որոշումներ կայացնել: Նրանք, ովքեր ցանկանում են նոր ծանոթություններ հաստատել կարող են բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցել: Կարժանանաք ձեզ համար համակրելի մարդկանց ուշադրությանը:

Ձկներ: Ստիպված կլինեք շատ աշխատել: Ահռելի ջանքեր կպահանջվեն նշանի այն ներկայացուցիչներից, որոնց հետաքրքրությունները հիմնականում կապված են մասնագիտական ոլորտի հետ: Վերջիններս կհաղթահարեն բազմաթիվ խոչընդոտներ, գործի բերումով ստիպված կլինեն շփվել տհաճ մարդկաննց հետ: Ֆինանսական կորուստներ կրելու հավանականությունը մեծ է:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ է: Տարաձայնություններն այսօր ավելի շատ կոգևորեն, քան կնյարդայնացնեն: Բռնկուն խառնվածքի տեր Ձկները կարող են թեժ վիճաբանություն ունենալ սիրելիի հետ, այնուհետև շատ արագ հաշտվել:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ