Աստղագուշակ՝ մարտի 20-ի համար

LifeStyle mediaarm 2024-03-19 23:56:00 2055
astxagushak_ne30P.jpg

Խոյ.  Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին:

Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում, հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Մարդկանցից, ում հետ հանդիպում եք, կարելի է շատ բան սովորել:

Ցուլ. Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ, կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա: Ինչքան կարևոր են գործերը, որոնցով պատրաստվում եք զբաղվել, այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը:

Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքիրություններով և չեք թաքցնում դա: Շրջապատին դա դուր չի գալիս, և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ:

Երկվորյակներ.  Վատ օր չէ: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:

Խեցգետին. Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց ձեր լավատեսությունը չեք կորցնում, և հենց այդ պատճառով հասնում եք հաջողությունների, այն էլ` նշանակալի: Շրջապատը հիանում է ձեր կենսուրախությամբ, նախանձում է ձեր էնտուզիազմին, հաժույքով օգնում է ձեզ հետաքրքիր գաղափարների իրագործման ճանապարհին: Օրը հաճելի կլինի հատկապես այն խեցգետինների համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, որոնց ենթակաները հասկանում են կես խոսքից:

Գործնական ուղևորությունները հաջող կլինեն, տնից հեռու կարելի է գտնել գործընկերների և նրանց հետ շահավետ գործարքներ կնքել: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ, թե ինչպես պետք է վարվել` կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:

Առյուծ.  Դժվար օր է: Դրա առաջին կեսին դուք դեռ պահպանում եք լավ տրամադրությունը և ձգտում եք լուծել առկա խնդիրները, բայց օրվա երկրորդ կեսին դուք նախընտրում եք ակտիվ գործողությունների չդիմել և ապավինել պատահականությանը: Փողի հետ զգույշ եղեք, դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ:

Ցանկալի չէ մտերիմների հետ ապագային առնչվող կարևոր հարցեր քննարկել, կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել շատ կոնֆլիկտներից և տարաձայնություններից: Յոգայով զբաղվելը թույլ կտա պահպանել հավասարակշռությունն ու հանգիստը:

Կույս.  Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, բացի այդ` այն ավելի շատ համապատասխանում է մտորումների, քան գործողությունների համար: Կարևոր գործերը ցանկալի է հետաձգել: Ցանկալի չէ այսօր հանդիպումներ նշանակել այնպիսի մարդկանց հետ, որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված են անգործության, կյանքի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի, ինչը վհատեցնում է նրանց մտերիմներին, ովքեր գնահատում են այս մարդկանց հուսալիությունն ու պատասխանատվության զգացումը: Նշանակված ժամադրությունը մոռանալու վտանգ կա:

Կշեռք. Բարդ օր է, խնդիրներ են առաջանում կյանքի համարյա բոլոր ոլորտներում: Մասնագիտական տեսանկյունից ամենավտանգավորը ղեկավարության և գործընկերների հետ տարաձայնություններն են: Մասնագիտական տարաձայնություններին միանում են էմոցիաները, իսկ դա նշանակում է որ փոխհամաձայնությունը վերականգնելը դժվար կլինի:

Այսօր ձեր հասցեին հնչած քննադատություններին շատ սուր եք արձագանքում: Նշանի ամենազգայուն ներկայացուցիչները կորցնում են գործելու ունակությունն ու թևաթափ լինում: Արդյունքում դուք սկսում եք մտածել, թե երբեք էլ հաջողության չեք հասնի: Լավ կլինի, եթե ձեր կողքին գտնվի մեկը, ով ձեզ հակառակում կհամոզի:

Կարիճ.  Գործերը մի հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար, դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է առավոտյան, աստիճանաբար այն կթուլանա: Օրը հարմար է գործնական բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է մասնագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել` առաջ բերելով սեփական բիզնես-գաղափարները: Կնքված գործարքներն ու խոշոր գնումները հաջող կլինեն:

Վատ օր չէ նոր ծանոթությունների, գործնական հարաբերություններ սկսելու և նոր աշխատանքի ընդունվելու համար: Անձնական կյանքում դրական փոփոխությունները շատ աննշան կլինեն, բայց հաճելի: Օրը համար է ընտանեկան միջոցառումների և հյուրասիրության համար:

Աղեղնավոր. Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, դա կօգնի մոռանալ բացասական ապրումներն ու վախերը, որոնից ոչ մի օգուտ կա: Դու աշխատում եք ջանասիրաբար, ինչը բարենպաստ տպավորություն է թողնում ձեր ղեկավարության վրա: Օրվա կեսին ոչ ֆորմալ միջավայրում կարիերայի և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման համար բարենպաստ իրադրություն կստեղծվի:

Ցավոք, անձնական կյանքում գերակշռում է բացասական միտումների ազդեցությունը: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ:

Այծեղջյուր. Բարեհաջող օր է: Ձեր ինտելեկտուալ ներուժը շատ բարձր է, այդ պատճառով յուրաքանչյուր խնդրից դուք պատվով եք դուրս գալիս: Օրը հարմար է ուսման, որակավորման բարձրացման, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփման համար, ում մասնագիտական և կենսական փորձն օգտակար է ձեզ: Բոլորի վրա, ում հետ գործ եք ունենում, թողնում եք շատ լավ տպավորություն: Նոր ընկերներ և համախոհներ գտնելը դժվար չի լինի:

Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերության սկիզբ, որը զարմանալիորեն ներդաշնակ կլինի:
Ջրհոս. Ստացվում է ավարտին հասցնել ավելի վաղ սկսված մի քանի գործեր: Դուք ինքներդ զարմանում եք ձեր գործնականության և խանդավառության վրա: Այն, ինչ ուրիշներից մի քանի օր կպահանջեր, ձեզ մոտ ստացվում է մի քանի ժամում: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողության են հասնում իրենց կին համախոհների շնորհիվ:

Դուք հակված եք ուղղամտության և հաճախ շատ կտրուկ եք ձեր արտահայտություններում, ինչով վհատեցնում եք ձեր մտերիմներին: Հարմար օր է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար:

Ձկներ.  Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում, հանկարծաստեղծումներն այսօր ցանկալի են: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ