Աստղագուշակ՝ մարտի 10-ի համար

LifeStyle mediaarm 2023-03-10 11:17:00 1788
7aad2339-0b27-478e-b52f-d90e531f9190_cJwIn.jpeg

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը շատ հագեցած կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների խնդիրները: Ցավոք, շրջապատողները հազիվ թե կարողանան օգնել ձեզ: Ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ բան այդ հատվածում ավելի հեշտ է տրվելու: Դուք գլուխ կհանեք այն մասնագիտական առաջադրանքից, որի վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Ժամանակ կմնա հանգստի համար: Երեկոյան դուք մտերիմների հետ միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները շրջապատողներին միանգամից դուր չեն գա: Սակայն ավելի ուշ բոլորի համար պարզ կդառնա, որ դուք համարյա հանճարեղ բան եք մտածել: Ամենայն հավանականությամբ սկզբում մտածածը պիտի ինքնուրույն կյանքի կոչեք: Օգնել ցանկացողներ հետո կհայտնվեն:

Օրը հարմար կլինի մասնագիտական միջոցառումների, սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել: Փաստաթղթերի հետ աշխատելիս հնարավոր են դժվարություններ, վտանգ կա, որ ինչ-որ կարևոր բան կմոռանաք, ուստի ուշադիր եղեք:

 

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը կուրախացնի: Չի բացառվում ոգեշնչող նորություններ կամ առաջարկներ ստանաք, որոնց կուզենաք անմիջապես համաձայնել: Հավանական են դրական փոփոխություններ կոլեգաների և գործընկերների հետ հարաբերություններում: Դուք կսկսեք իրար ավելի լավ հասկանալ, շատ ու շատ փոխադարձ դժգոհություններ կմնան անցյալում:

Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու վրա: Ամենայն հավանականությամբ դրա համար բավական երկար ժամանակ է պետք գալու: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի և անպայման հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց թյուրիմացությունների և ապրումների անցնի: Այդ հատվածը հատկապես բարդ կլինի բազմամարդ միջոցառումների մասնակցող կամ նոր ծանոթների հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվել պատրաստվող Խեցգետինների համար: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը:

Ավելի ուշ շփումների համար բարենպաստ ժամանակահատված կգա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ գործնական բանակցությունների, և՛ ռոմանտիկ ժամադրությունների, և՛ ընտանեկան միջոցառումների համար: Դուք շատ հմայիչ կլինեք, և շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործեր անսպասելի շատ կունենաք, բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Չի բացառվում պետք լինի վերադառնալ արդեն լուծված համարվող առաջադրանքներին: Պիտի որոշ ժամանակ ծախսեք ամեն ինչից գլուխ հանելու և վերջապես անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը ձեզ օգնություն առաջարկի, բայց այն պետք չի էլ գալու:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքներ կնքել, ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ վերցնել: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումները ողջ օրվա ընթացքում կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է գործերում կարգուկանոն հաստատելու և շատ վաղուց սկսածն ավարտին հասցնելու համար: Արդեն առավոտյան պարզ կդառնա, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, և դուք դատարկ բաների վրա չեք շեղվի: Մանրուքներին ուշադրությունն ու ցանկացած առաջադրանքի լուրջ մոտեցումը թույլ կտան խուսափել սխալներից:

Օրվա երկրորդ կեսը վառ ու ոգեշնչող կլինի: Շատ Կույսերի այդ հատվածում հաճելի հանդիպումներ են սպասվելու: Չի բացառվում ծանոթությունը, որից անսովոր ու գրավիչ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին հուզական դաշտը լարված է լինելու: Ուստի դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, սուր արձագանքել նույնիսկ աննշան իրադարձություններին: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, վեճերը ղեկավարության հետ: Սակայն դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, շուտով դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք, ամեն ինչ կհարթվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Չեն բացառվում հաճելի անակնկալները, նվերները, ուշադրության նշանները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը հարմար կլինի շփումների համար: Հին ծանոթներին դուք կես խոսքից կհասկանաք, մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Եթե հյուր գան հին ընկերները, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են դրական փոփոխություններ վերջին ժամանակներս լարված հարաբերություններում, որոնք ավելի շատ ապրումներ էին բերում, քան ուրախացնում:

Օրվա երկրորդ կեսը հաջող կլինի գործնական տեսանկյունից: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում չի ստացվել, արագ կլուծեք բարդ աշխատանքային առաջադրանքները: Շատ Կարիճների պետք կգա իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու, ոտքի վրա որոշումներ ընդունելու ունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հազիվ թե թեթև ու լրիվ անամպ լինի: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, ուստի վտանգ կա շատ ժամանակ ծախսեք վեճերի կամ պարզապես տհաճ զրույցների վրա: Արժե հետաձգել լուրջ հարցերի քննարկումը, եթե պայմանները թույլ են տալիս այդպես վարվել:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Չեն բացառվում դրամական մուտքերը, ինչպես նաև արժեքավոր նվերները: Որոշ Աղեղնավորներ կստանան հենց այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա առաջին կեսին որոշումների հարցում մի շտապեք: Այդ հատվածում համարյա ամեն ինչ հնարավոր ու հասանելի կթվա, և դուք կարող եք կասկածելի կամ ի սկզբանե անհույս նախագիծ ստանձնել՝ պարզապես գերագնահատելով ձեր ուժերը: Լավ է հանգիստ մտածեք իրավիճակի շուրջ, ամեն ինչ կշռադատեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, մտերիմների հետ շփվելու, տնային գործերի համար: Բոլորին անհանգստացնող մանր-մունր խնդիրները լուծելու հնարավորություն կլինի: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց գնաք ընկերների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համառ եղեք: Հենց դրա շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեք նախկինում անհույս թվացող գործերում: Հաջող կլուծվեն աշխատանքային հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս վեճեր շատ են եղել: Չի բացառվում ձեզ աջակցեն նրանք, ումից ոչ մի նման բան չէիք սպասում:

Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, իսկ հետո նրանցից նոր բաներ կիմանաք, պիտանի խորհուրդներ կստանաք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու նվերներ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստությունն ու լավատեսությունն այսօր ձեզ չեն լքի: Օրը կուրախացնի նույնիսկ այն Ձկներին, որոնց մոտ վերջին ժամանակներս ամեն ինչ հարթ չէր: Հավանական են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն: Դուք վճռական կգործեք, ժամանակը զուր չեք վատնի, ուստի շատ բանի կհասնեք:

Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջում՝ ֆինանսներն են: Հնարավոր են զուր ծախսեր ու կորուստներ: Բայց եթե գումարի հետ կապված որոշումների հարցում չշտապեք, ապա այստեղ էլ սխալներ չեք անի: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ