Աստղագուշակ՝ մայիսի 4-ի համար

LifeStyle mediaarm 2024-05-04 00:03:00 282
goroskop_LZFED.jpg

Խոյ. Արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք:Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում` ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, տանը կամ օֆիսում տեղափոխություններ անելու համար:

Ցուլ. Այսօր պետք կլինի պատասխանատու որոշումներ կայացնել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում` դուք պատրաստ եք ձեր վրա վերցնել առաջնորդի դեր, բարդ իրավիճակում հայտնված մարդկանց օգնության ձեռք մեկնել, ձեր ետևից տանել մոլորված մարդկանց: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին` ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի:Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում, դա կարող է վերաբերվել ինչպես մանրուքներին, այնպես էլ` լուրջ բաներին: Վստահեք ձեր նախազգացմանը, և այն ձեզ կբերի հենց’ այնտեղ, ուր դուք ձգտում էիք:

Երկվորյակներ. Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Դուք սրտին շատ մոտ եք ընդունում ցանկացած մանրուք, շատ սուր եք արձագանքում ամեն ինչին, և եթե ինչ-որ բան էլ ձեր ուզածով չի լինում` ուղղակի ձեր տեղը չեք գտնում: Դուք անգամ չեք փորձում խուսափել կոնֆլիկտներից, և եթե դրանք չեն ծագում, ապա միայն շրջապատի ջանքերի շնորհիվ:

Օրվա ընթացքում անվերջ ինչ-որ բաներ կորում են, ինչ-որ մարդիկ ուշանում են, խախտվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ ամենին փիլիսոփայական հանգստությամբ վերաբերվել չի ստացվում, սակայն երբեմն իրավիճակը փրկում է հումորի զգացումը:

Խեցգետին. Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար:

Օրը հաջող գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Առյուծ. Հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և այսօր դուք հաճույքով զբաղվում եք կացարանի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հեշտ է ստացվում կանանց հետ լեզու գտնելը, ընդ որում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նաև պատրաստ են ձեզ իրական օգնություն ցուցաբերել:

Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Բարեբախտաբար, դուք այսօր կարող եք ձեզ օրիգինալ զվարճություններ թույլ տալ: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ մտորելու համար` դուք անսպասելի եզրակացությունների կհանգեք:

Կույս. Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն` ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը:

Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ` լի դրական էմոցիաներով:

Կշեռք. Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ` անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում բոլոր ձեռնարկած գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների  և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում` անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի:

Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով էլ օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է: Բուրմունքաթերապիայի սեանսերը կբարձրացնեն տրամադրությունն ու ինքնազգացողությունը:

Կարիճ. Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրել, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց’ այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Աշխատեք սրտին մոտ չընդունել մանր տհաճությունները` դրանք բոլորն են հաղթահարելի են:

Ցանկալի չէ խոշոր գործարքներ կնքելը, ֆինանսների հետ կապված գործերը մեծ զգուշություն են պահանջում: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի կենսական եռանդի նվազման հետ, աշխատեք օգտվել փորձված մեթոդներից` հոգնածությունը հանելու համար:

Աղեղնավոր. Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն, ինչը շրջապատի մոտ հիացմունք է առաջացնում, այդ թվում և` ազդեցիկ մարդկանց: Այսօր կարելի է ճշգրտումներ մտցնել գործնական հարաբերություններում, նորովի դնել շեշտադրումները:

Հարմար օր է օֆիսում և տանը փոփոխությունների, կահույքը տեղափոխելու, փոքր վերանորոգման համար: Կարելի է փորձել ուժերը ինչ-որ բոլորովին նոր գործում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ նոր հոբիներ կառաջանան, որոնք շուտով ձեզ եկամուտ կբերեն:

Այծեղջյուր. Համապատասխան օր է ցանկացած կարևոր գործի համար, անգամ եթե այն շատ բարդն է: Ողջունելի է նախաձեռնության դրսևորումը, ինչը միանգամից կստանա աջակցություն շրջապատի կողմից: Գաղափարները, որ այսօր կիրականացվեն, անպայման շատ շուտով եկամուտ կբերեն: Ժամանակ զուր մի կորցրեք` այսօր շատ բանի կարելի հասցնել և հասնել նպատակին:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Կարելի է ֆինանսների, հարկման, ապահովագրության հետ կապված հարցեր լուծել: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար:

Ջրհոս. Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները:

Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Ձկներ. Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Դուք չեք լսում այն մարդկանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել:

Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ սպասում են լավ լուրեր: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորները ավելի լավ է հետաձգել:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ