Աստղագուշակ՝ մայիսի 10-ի համար

LifeStyle mediaarm 2024-05-09 23:57:00 1227
astxagushak-1_Ekuvw.jpg

Խոյ: Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող բարդ գործերով:  Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ ունենալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան:

Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել:  Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր այսօր կաջակցեն ձեզ, հետագայում շատ անգամներ կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Ցուլ: Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում  և ապրում դրանցով: Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք:

Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Երկվորյակ: Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչք զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար:

Կենսունակությունը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ձեզ: Հրաժարվեք  վնասակար  սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Խեցգետին: Թեև ամեն բան հրաշալի  է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:

Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի հաջողվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Առյուծ: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդներին, հնարավոր է  սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք, հիասթափություն կապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները դեռ երկար կուղեկցեն ձեզ:

Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Կույս: Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ:Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք,իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են:

Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն ձեր սեփական ուժերին:

Կշեռք: Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել:

Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ինքներդ ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին:

Կարիճ: Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է:

Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ:  Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Աղեղնավոր: Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝  ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների քանակը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախըմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են:

Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է  սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Այծեղջյուր: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից:

Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել  հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Ջրհոս: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և  հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների:

Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Ձկներ: Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը՝ կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլավելի կնյարդայնացնի: Հնարավոր են խնդիրներ  գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, շտապել չարժե:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ