Աստղագուշակ՝ հունվարի 28-ի համար

LifeStyle mediaarm 2024-01-28 11:31:00 570
Հետևեք մեզ՝ Telegram-ում
astxagushak-1_TL54J.jpg

Խոյ. Այսօր ձեր էմոցիանալ ֆոնը անկայուն է, դրա հետ մեկտեղ էլ օրն աչքի է ընկնում իրադարձությունների զարգացման անհարթությամբ: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ` գործնական օգնություն ցույց տալու:

Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն:

Ցուլ. Վստահ եղեք, որ այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա շրջապատի կողմից: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և` ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է աշխատանքային հաջողություններ, հնարավոր է շռայլ վարձատրություն` նախկինում արված գործի դիմաց:

Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան` զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ` խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում:

Երկվորյակներ. Օրը ֆինանսական առումով հաջող կլինի: Այն հատկապես հարմար է իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:

Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով:

Խեցգետին. Հանգիստ, առանց ցնցումների օր է: Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը:

Սահուն կանցնեն նաև անձնական բնույթի փոխհարաբերությունները: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը` մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Առյուծ. Այսօր ձեզ ամենաբազմաբնույթ դժվարություններ են սպասում, քանի որ ակնհայտ ու քողարկված հակառակորդները որոգայթներ են լարում ձեր դեմ: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին: Այնպես որ, ձեզ համար ամենակարևորը փոխհարաբերություններում զգուշավորություն ցուցաբերելն է

Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսելու հնարավորությունը: Եթե չեք ցանկանում անհարմար իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղից:

Կույս. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև` հյուրեր ընդունելու համար:

Կշեռք. Բավական բարենպաստ օր է ֆինանսական գործունեություն ծավալելու, գործարքներ կնքելու համար: Ձեր եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառված լուրջ գումարների ստացում անսպասելի աղբյուրից: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք` նրանց ջրի երես հանելու համար:

Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:

Կարիճ. Այսօր դուք հակված եք ձեր շահերը պաշտպանել բավական կոշտ մեթոդներով, և դա շատերին դուր չի գալիս: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա:

Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ:

Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք` դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ:

Աղեղնավոր. Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպատճառի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն` հետաքրքիր զարգացումներով:

Նշանի ծնող ներկայաուցիչներին այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Այսօր խոսքերն ու գործողությունները կարևոր դեր կխաղան հետագա հարաբերությունների զարգացման մեջ:

Այծեղջյուր. Օրը շատ հագեցած կլինի, իսկ իրադարձություններին էլ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատական տալ, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ` անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե` եթե  դուք դա ցանկանաք:

Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում` դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:

Ջրհոս. Օրվա մեջ ծագած դժվարությունները հաթահարելու համար ձեզ առաջին հերթին պետք կգան համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը:

Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես բարձրացնի ձեր կենսամակարդակը:

Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:

Ձկներ. Օրը աչքի չի ընկնում առանձնահատուկ իրադարձություններով: Կարելի է փոքր-ինչ լիցքաթափվել և ուժերը պահել գալիք գործողությունների համար: Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն ընդունել դրանք: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողմատության պակասը:

Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
anahit-adamyan-1_NLESE.jpg

Աշոտ Ղազարյանի թոռնուհին ու սիրելին բшժանվել են. Բացառիկ մանրամասներ

erkrasharj-1_tYxyb.jpg

5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

hayko-hovhannisyan_21zkK.jpg

Աշխարհի չափ սիրում եմ, մամ. Հայկ Հովհաննիսյանի հուզիչ խոսքերը` մայրիկին

ka-zoh_GMGXr.jpg

Լուսանկարներ այսօր տեղի ունեցած ողբերգական վթարից․ 16-ամյա Արմենը մահացել է

varkayin-partavorutyun_W1DWh.jpg

Ով պետք է կատարի մահացած անձի վարկային պարտավորությունը և ինչ չափով

voghbergakan-avtovtar_91Uuc.jpg

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ Հայտնի է վարորդի և մահացած ուղևորի ինքնությունը

dolar-rubli_iB4kY.jpg

Դոլարի և ռուբլու փոխարժեքներն թանկացան

goxutyun-1_i1abg.jpg

Կինը ամուսնուց գաղտնի գողացել է 1.200.000 ՀՀ դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի և ոսկյա զարդեր, որը ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար

eranuhi-grigoryan_Wigx8.jpg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փրկարարները հայտնաբերել են 2 օր որոնվող Երանուհի Գրիգորյանի մարմինը

gagik-surenyan-2_yv_14.jpg

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

gazanjatum-5_1O3VF.jpg

Նշված հասցեներում գազ չի լինելու

jranjatum-4_u0iRM.jpg

Այս հասցեներում ջուր չի լինելու

jemma-hovhannisyan_jLBaz.jpg

Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը

dzyun-e-galis_cI-iX.jpg

Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում

gevorg-mkrtchyan-ktff_wo-8Y.jpg

Թանկարժեք ավտոմեքենա`շքեղ ձևավորմամբ. Գևորգ Մկրտչյանի ծնունդն ու յուրահատուկ նվերը

hivandanoc-1_rtX5k.jpg

Սարիբեկ Ենգոյանը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈ

rublin-tankacav-1_bWPb9.jpg

Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին

krakocner-2_spfjz.jpg

Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ Կա զոհ և վիրավոր․ ՖՈՏՈ

xoshor-hrdeh_js_xA.jpg

Խոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

gazanjatum-3_x-TM1.jpg

Մայիսի 15-ից մինչև հունիսի 10-ը գազ չի լինելու․ Հասցեներ

jranjatum-3_6eVII.jpg

Նշված հասցեներում այսօր ջուր չի լինելու

vraert_G957L.jpg

Կոտայքի մարզում «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Մանրամասներ

moskva-erevan-chver__AZlw.jpg

Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժանացել են

varjakan-havaqner_M7tUH.jpg

Հայտնի է՝ երբ կանցկացվեն վարժական հավաքները

nikol-pashinyan_0DWAk.jpg

«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն»․ վարչապետ

Լուրեր 26505

20-ամյա Գեորգի Ղուլյանը և 65-ամյա Նելլի Թամրազյանը մահացել են

Հասարակական 22413

Տեղեկացեք․ Մայիսի 15-ից հունիսի 10-ը գազ չի լինելու

Հասարակական 21366

Հայտնի է դարձել՝ երբ կդադարեն անձրևները

Իրադարձային 19929

Հայտնի է թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում մահացած քաղաքացու ինքնությունը․ ՖՈՏՈ

Իրադարձային 14739

Արարատի մարզում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. Հնչել են կրակոցներ

Լուրեր 13251

Եկեղեցու այգում լքված նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է. Ով է նա

Իրադարձային 10011

Հայտնի է Սյունիքում 2 կյանք խլած ավտովթարից մահացածների ինքնությունը․ ՖՈՏՈ

Իրադարձային 9741

Կոտայքի մարզում տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան, ստիպել է մերկանալ, ապա նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել

Հասարակական 8919

Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում

Հասարակական 8778

1 օր կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը