Աստղագուշակ հուլիսի 16-ի համար

LifeStyle mediaarm 2024-07-16 09:50:00 312
4c295551e1d37f8c05066b034b7213c9_PqSDO.jpg

Խոյ. Սա այն օրերից է, որը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը:

Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա կարող եք դա ձեզ թույլ տալ` օրը բարենպաստ է դրա համար: Արդյունավեր կլինեն կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրները, ինչպես նաև` բուրմունքաթերապիան:Չարժե այսօր երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով:

Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ավագ ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար` նրանցից դուք իրական աջակցություն կստանաք:

Ցուլ. Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է` շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի, սակայն դժվար թե թափվեն ձեր գլխին, եթե դուք որոշեք տեղից չշարժվել: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից` չգիտես ինչու ձեզ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է որքան հնարավոր հեռու մնալ: Երեկոն իր հետ կբերի դրական միտումների ազդեցության ուժեղացում, ռոմանտիկ տրամադրվածություն և համապատասխան արկածներ:

Երկվորյակներ. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը` դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով: Օրը բավական հարմար է ձեր պրոֆեսիոնալ ապագայի հետ կապված հարցերի շուրջ մտորելու և ոչ պաշտոնական միջավայրում այնպիսի մարդկանց հետ բանակցելու համար, ովքեր կարող են ձեր առջև նոր դռներ բացել:

Խեցգետին. Ողջ օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսի վրա հեռավոր ուղևորություններ ծրագրելը, կամ բարդ ու հոգնեցուցիչ աշխատանքով զբաղվելը: Խրոնիկ հիվանդությունների սրման վտանգ կա, այնպես որ պետք է պրոֆիլակտիկ մեթոդներ կիրառել:

Առյուծ. Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիիմների հետ վեճերից: Սակայն, բարեբախտաբար դա չի փչացնում ձեր տրամադրությունը, քանի որ դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, ուրեմն և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար:

Կույս. Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ` դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում: Դուք մեկ’ ցանկանում եք միայնակ մնալ, մեկ էլ` հայտնվել ոգևորված երկրպագուների շրջապատում, մեկ` ուղղակի հանգստանալ, մեկ էլ` զբաղվել մի ինչ-որ կարևոր ու բարդ գործով: Այս հակասական ցանկությունները ձեր հանգիստ չեն տալիս:

Կշեռք. Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել` ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում: Օրվա երկրորդ կեսին չափազանց դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Ձեր վարքագիծը նրանց խիստ ցուցադրական է թվում, իսկ դուք էլ համոզված եք, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կոպտորեն խախտում են ձեր անձնական սահմանները:

Կարիճ. Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքնահոսով կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Չարժե այսօր զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն` դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալներ թույլ տալու հավանականությունը: Հնարավոր են տհաճ լուրեր, որոնց պատճառով դուք ստիպված կլինեք փոխել ձեր ծրագրերը, հետաձգել նշանակված հանդիպումները:

Աղեղնավոր. Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և դրանից արժե օգտվել, որպեսզի ավարտին հասցնեք վաղօրոք սկսած գործերը: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է: Հիշեք, թե ինչ էիք վերջին օրերին ցանկանում փոխել ձեր կյանքում և սկսեք գործողություններն այդ ուղղությամբ: Մտերիմներն անպայման կսատարեն ձեզ և կառաջարկեն իրական օգնություն: Սիրելի մարդու հետ շփվելիս նրբանկատ եղեք` այսօր հատկապես դա կգնահատվի նրա կողմից:

Այծեղջյուր. Հաջող օր է, երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ: Այսօր ձեր մի շարք գործողություններ կարող են շրջապատի մոտ տարակուսանք առաջացնել: Շանս է ստեղծվում հարթել ինչ-որ հին ընտանեկան խնդիր, հաշտեցնել վաղուց վիճած ազգականներին:

Ջրհոս. Շատ անհարթ օր է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ փլուզում են այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էին, իսկ հետո էլ` այլ պահի ազդեցության տակ` իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել <տաք գլխով> ինչ-որ բան անելուց: Նման օրը հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, և փոխարենը` օգնում կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը` դա է հաջողության հասնելու գրավականը:

Ձկներ. Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել` դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: Վատ օր չէ` քաղաքից դուրս կարճատև ուղևորություններ կազմակերպելու համար: Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ, հրաժարվեք էքստրեմալ մարզաձևերից:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ